Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սամվել Բաբայանի «ճիշտը»

Սամվել Բաբայանի «ճիշտը»
07.03.2017 | 08:00

«Գելափի» հարցումներով` ՕՐՕ դաշինքն ունի ընդամենը 1,8 տոկոս՝ հետևում թողնելով միայն կոմունիստներին։ Այս քաղաքական ուժն ի սկզբանե դատապարտված էր, քանի որ հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչպես կարելի է մեկ օրում իշխանությունից վերափոխվել ընդդիմության։ Սակայն այս դաշինքում ամեն ինչ խառնվեց իրար, երբ գործին միացավ Սամվել Բաբայանը։


Այսօր ՕՐՕ դաշինքի շտաբի ոչ պաշտոնական ղեկավար Սամվել Բաբայանը ամբողջ քարոզարշավն իր թևերին է վերցրել ու թելադրում է, թե ով ինչպես պետք է շարժվի, խոսի և ձայներ բերի, ինչը սկսել է այդ ուժի որոշ ներկայացուցիչների նյարդայնացնել, սակայն Սամվել Բաբայանն աներեր է, անում է այն, ինչ ինքն է ճիշտ համարում։ Գոնե հարցման տոկոսները պետք է սթափեցնող լինեն այդ դաշինքի ղեկավարների համար, հասկանալու, թե ում են վստահել իրենց «ղեկը»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ